Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Սեպտեմբերյան առավոտ»

«Սեպտեմբերյան առավոտ»
22.05.2025 | 21:39

Պոլ Էմիլ Շաբասը (1869-1937) Ֆրանսիայի նկարիչների ընկերության նախագահն էր, Պատվո Լեգեոնի շքանշանի ասպետ։ 1912 թ․ նա վրձնեց «Սեպտեմբերյան առավոտ» կտավը, որը մեծ սկանդալ առաջացրեց ԱՄՆ-ում, որովհետև Նյու Յորքի «Արատների դեմ պայքարի ընկերության» նախագահ Էնթոնի Քոմսաքը դա որակեց որպես անբարոյականություն։

Կարծես, ի հեճուկս դրա, Լևոն Ալեքսանդրի Մանթաշյանցը 1913-ին 50․000 ֆրանկով գնեց կտավը։ Երբ 1918-ի վերջին նա, բոլշևիկների կողմից լիովին թալանված, ստիպված եղավ վտարանդվել Ռուսաստանից, իր հետ կարողացավ մաքսանենգ ճանապարհով տանել միայն այս կտավը։ Հայտնվելով նյութական ծանր պայմաններում՝ նա 1928 թ․ այդ նկարը 90․000 ֆրանկով վաճառեց Գալուստ Գյուլբենկյանին։

Կտավի հետագա ընթացքը չգիտեմ, բայց, ճակատագրի հեգնանքով, այն այժմ գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ